Այսօր ժամը 10-ին Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի՝ պատգամավորների նախաձեռնությամբ, նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Արցախի խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, քննարկման է ներկայացված ԱԺ ուղերձի ընդունման հարցը:
Ուղերձին արդեն ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: