Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը միացել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին։ Այդ մասին Թովմասյանը հայտարարել է երեկ՝ ԱԺ խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցության ժամանակ։
ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը:
«Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր հանգեցնում է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել է Թովմասյանը:
Երեկվանից Վերծննդի հրապարակում նստացույց է սկսել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով՝ «սա լրացուցիչ ճիգ է հորդորելու միջազգային հանրությանը պարտադրել կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»։
Ադրբեջանում տիրող հայ ժողովրդի դեմ էթնիկ ատելության ու խտրականության համակարգային քաղաքականության պայմաններում Արցախի հայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև, հայտարարել է Հարությունյանը՝ շեշտելով՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում «միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն», ապա դրանից հետո կդիմեն ավելի կոշտ գործողությունների՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահը նստացույց է սկսում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում2022-ի դեկտեմբերի 12-ից, բնապահպանական պատրվակով, Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այս տարվա ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արդեն ուղիղ 7 ամիս շրջափակված Արցախն այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ վերջին շաբաթներին արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Ապաշրջափակման պահանջով Արցախում հանրահավաքներ են մեկնարկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վիճակն օրհասական է, ամեն հաջորդ օրն՝ ավելի ծանր». բազմամարդ հանրահավաք՝ Լեռնային Ղարաբաղում