Մեկ շաբաթ առաջ աննախադեպ ապստամբություն կազմակերպած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը Ռուսաստանի իշխանություններից ստացել է ավելի քան 858 միլիարդ ռուբլի: Այս մասին "Вести недели" հաղորդաշարի եթերում հայտարարեց ռուսական պրոպագանդայի առանցքային ներկայացուցիչ Եվգենի Կիսելյովը:
«Եվգենի Պրիգոժինի կողմից հիմնադրված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը պետության հետ կնքված պայմանագրերով ստացել է 858 միլիարդ ռուբլուց մի փոքր ավելի՝ դա գրեթե տրիլիոն ռուբլի է: Այս թիվը խոսում է Պրիգոժինի ամբիցիաների մասշտաբի մասին», - ասաց Կիսելյովը:
Թե ինչ ժամանակահատվածում է «Վագներ»-ը նման գումար ստացել, և ինչպես է իրեն հասանելի դարձել այս տեղեկությունը, Կիսելյովը չի հայտնել:
Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե երկրի իշխանություններն ամբողջությամբ ֆինանսավորել են «Վագներ»-ի գործունեությունը: Պուտինի խոսքով՝ «Վագներ»-ի սպասարկումը միայն 2022 թվականի մայիսից մինչև 2023-ի մայիսը Ռուսաստանի բյուջեին արժեցել է 86,3 միլիարդ ռուբլի, ևս 110 մլրդ ռուբլի պետությունը հատկացրել է վարձկանների ապահովագրական վճարների համար:
Ստացվում է, որ ապստամբությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարության և ըստ էության պետության դեմ կազմակերպել էր ոչ թե ռազմական մասնավոր ընկերությունը, այլ մի ռազմական կառույց, որը ֆինանսավորվել է պետության կողմից:
Անցած շաբաթվա վերջին CNN-ը, վկայակոչելով որոշ փաստաթղթեր, հայտնել էր, թե «Վագներ»-ի բարձրագույն ղեկավարության կազմում ընդգրկված են եղել առնվազն 30 ռուս բարձրաստիճան զինվորականներ և հետախույզներ: Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները մինչև Պրիգոժինի ապստամբությունը բազմիցս հայտարարել են, թե պետությունը «Վագներ»-ի հետ կապ չունի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Վագների» շարասյունը լքել է Դոնի Ռոստովը, Վորոնեժը (լրացված)«Վագների» զինյալները վերադառնում են դաշտային ճամբարներ. հայտարարում է Պրիգոժինի մամուլի ծառայությունըՀակաահաբեկչական գործողություններ Ռուսաստանում. Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջՈվ է Եվգենի ՊրիգոժինըԱնվտանգության աննախադեպ միջոցառումներ Ռուսաստանում. Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջ