Զինված ապստամբության փաստով քրեական գործը կարճվել է, հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ դրա մասնակիցները դադարեցրել են ապստամբությանն ուղղված իրենց գործողությունները։
«Մասնակիցները հունիսի 24-ին դադարեցրել են հանցագործությանն ուղղակիորեն ուղղված գործողությունները։ Հաշվի առնելով այս և նախաքննությանն առնչվող այլ հանգամանքներ՝ հունիսի 27-ին քննչական մարմինը որոշում է կայացրել քրեական գործը կարճելու մասին», - ասված է ՌԴ ԱԴԾ հաղորդագրությունում: