Վերջին շրջափակումն ավելի շատ ուղղված է արցախցիների և Արցախի վրա ճնշումներ գործադրելուն, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Կարծում եք՝ անցման նախկին ռեժիմի վերադարձի հնարավորություն այսօր կա՞ արդեն:
Աբրահամյան. - Սա ավելի շատ ուղղված է արցախցիների և Արցախի վրա ճնշումներ գործադրելուն, որովհետև մեծ առումով հայաստանյան իշխանությունների հայտարարությունները կամ մտադրությունները՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ կամ բազմաթիվ իշխանական քաղաքական գործիչների հայտարարությունները, որ Արցախն Ադրբեջան է և այլն, սա իրականում ցույց է տվել, որ Ադրբեջանն այլևս այս թեմայով Հայաստանի իշխանությունների վրա լուրջ ճնշում բանեցնելու հնարավորություն չունի, և ես կարծում եմ, որ այս փուլում սա ավելի շատ ուղղված է արցախցիներին: Փորձ է արվում ուժեղացնել հնարավորությունները, այսպես կոչված, ադրբեջանական ինտեգրացում իրականացնելու մասով, և սա այդ քայլերից մեկն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյան«Ազատություն». - Երեկ, ի դեպ, կրկին հնչեցրել են այդ առաջարկը՝ վերաինտեգրացիայի շուրջ խոսակցություն, ինչպես իրենք են ասում, Ձեզ համար այստեղ Ստեփանակերտի դիրքորոշումը շատ կարծր չէ՞, պարոն Աբրահամյան, ոչ մի խոսակցություն այդ թեմայով:
Աբրահամյան. - Կարծում եմ, որ այդ դիրքորոշումը պետք է լինի հենց այդպես կոշտ, որովհետև հնարավորությունը՝ մեկ, երկու, երեք մասով ինքնին այլևս վերահսկողությունից դուրս է բերելու Ստեփանակերտի այդ գործընթացը, և Ադրբեջանը հենց այդ մի քանի կետին է սպասում: Ու պատահական չէ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման հետ կապված այսօրվա խնդիրները, նաև նրա համար են ստեղծել ոչ միայն ճնշելու արցախցիներին, այլ նպատակ կա որևէ փուլում առաջարկելու, իսկ այդ առաջարկները արվել են տարբեր ժամանակներում՝ գազի կամ էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացնել Ադրբեջանով: Չի բացառվում, որ այսօր էլ ադրբեջանցիներն այս շրջափակման ուժեղացումն իրականցրել են, որպեսզի նաև առաջին անհրաժեշտության սննդամթերքի, նաև այլ ապրանքների մատակարարումը փորձեն իրականացնել Ադրբեջանի միջոցով: Այսինքն՝ սա շատ խորը հաշվարկված համակարգ է, որը բանեցվում է ընդդեմ Արցախի ու արցախցիների:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովը հնարավոր է համարում այս տարի խաղաղության համաձայնագրի կնքումը«Ազատություն». - Այլ խոսքով՝ չեք ուզում քաղցած մնալ, բուժում եք ուզում ստանալ, այլընտրանքն Ադրբեջանն է:
Աբրահամյան. - Երբ որ հայաստանյան իշխանությունն իր առաջին դեմքի մակարդակով հայտարարում է ու ըստ էության կասկածներ չի հայտնում Արցախի ադրբեջանացմանը գնալու գործընթացի հետ կապված, սա ուղղակի ազատում է ադրբեջանական ձեռքերը:
«Ազատություն». - Այսօր Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ «անվտանգության հատուկ երաշխիքներ չենք տալու արցախահայերին», Վաշինգտոնը, Բրյուսելը սա կհանդուրժե՞ն, եթե կանչում են բանակցությունների ու անվտանգության երաշխիքների հարց են դնում:
Աբրահամյան. - Երբ որ Իլհամ Ալիևը Լաչինում հայատարարում էր, որ պատրաստ է նաև ամունիասիայի գնալու, խոսում էր նաև այն մասին, որ ովքեր չեն ուզում Ադրբեջանի կազմում ապրել, կարող են պարզապես դուրս գալ և այլն, Վաշինգտոնից մի մեկնաբանություն եղավ առ այն, որ իրենք ողջունում են այդ ամունիսիայի գաղափարը: Ինքնին դա շատ զարմանալի էր, որովհետև Լաչինի այդ ելույթը, որը բավականին ծավալուն էր, ըստ էության, արված էր բազմաթիվ սպառնալիքներով, բավականին մեծ, ըստ էության, ուժի կիրառման նաև կոմպոնենտ էր դա իրա մեջ պարունակում: Եվ ես զարմացա, որ միայն մեկ բաղադրիչը Վաշինգտոնը մեկնաբանել է ու ողջունելի էին, որովհետև ինչի՞ համատեքստում էր դա խոսվում՝ Ադրբեջանը նաև ասում է, որ Լեռնային Ղարաբաղում կա անօրինական զինված խմբավորում, նկատի ունեն Պաշտպանության բանակին, և նրանք սպառնում են կոնկրետ օպերացիայի իրականացմամբ, դա ևս Վաշինգտոնում որոշակի քննարկումների առարկա դարձել էր: Եվ եթե այսօր կոշտ առումով դա չի կանգնեցվում, դա ըստ էության նոր ուժի կիրառման սպառնալիք է ստեղծում, դա հղի է նոր էսկալացիայով, ու, բնականաբար, Ադրբեջանը դրանով նպատակ ունի այդ ինտեգրացիոն գործընթացն ուժի կիրառման միջոցով իրականացնել: