Մատչելիության հղումներ

Բայրամովը հնարավոր է համարում այս տարի խաղաղության համաձայնագրի կնքումը


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում 2023 թվականին Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։

«Եթե Երևանը կամք դրսևորի և ոչ միայն հայտարարություններ, այլ նաև գործնական քայլեր անի, ապա կարծում եմ, որ պոտենցիալ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ», - ասել է Բայրամովը Reuters-ի հետ հարցազրույցում:

«Բայց եթե Հայաստանը պատրաստ չէ դրան, ապա համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել», - հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Բայրամովը նաև ասել է, թե մերժում են Հայաստանի պահանջը խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ։

XS
SM
MD
LG