Հակարիի կամրջի մոտ իրավիճակին ծանոթանալուց հետո, Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն գրառում է կատարել Թվիթերում։
Տեղեկացնելով, որ անձամբ է հետևել Եվրամիության առաքելության պարեկությունը Հակարիի կամիրջի մոտ՝ Լուազոն շեշտել է՝ ռուս զինվորներն իներտ են, եվրոպական կառույցների արձագանքն էլ համարժեք չէ հումանիտար ճգնաժամին ու ռազմական լարվածությանը։
«Տեսել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական փակումը։ Լեռնային Ղարաբաղի 120.000 հայությունը կտրված է ամեն ինչից: Ռուս զինվորները, որոնք պետք է նրանց պաշտպանեն, իներտ են», - գրել է Լուազոն՝ հավելելով. - «Եվրոպական առաքելությունը ճշգրիտ փաստագրում է իրավիճակը, և Հայաստանը ողջունում է նրա ներկայությունը։ Այսպիսով, եվրոպական կառույցները լիովին տեղեկացված են իրավիճակի մասին: Նրանց արձագանքը համարժեք չէ հումանիտար ճգնաժամին և նկատվող ռազմական լարվածությանը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ դեսպանին է ներկայացվել Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցածի կապակցությամբ. ԱԳՆ
Հունիսի 21-ին Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակությունը եվրոպացի դիտորդների հետ այցելեց Սյունիք։ Դիտորդները պարեկություն իրականացրեցին Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի մոտ։
Այցից հետո Լուազոն հայտարարեց, որ Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի։ Եվրոպացի պատգամավորը նաև շեշտեց, թե Եվրոպական խորհրդարանն ամբողջովին կողմ է Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի. Եվրոպական խորհրդարանի պաշտոնյաՀայաստանն Արցախին կապող Հակարիի կամրջի մոտ իրավիճակը սրվեց հունիսի 15-ից, երբ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշ տեղադրելու ադրբեջանցի սահմանապահների փորձը ձախողվեց հայկական կողմի միջամտությամբ։ Ադրբեջանն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ արգելում է հումանիտար փոխադրումներն Արցախ։ 9 օր է՝ խաղաղապահների միջոցով Ստեփանակերտ ոչ սնունդ, ոչ էլ դեղորայք է մատակարարվում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ Ստեփանակերտից ծայրահեղ ծանր հիվանդներ չի կարողանում տեղափոխել Հայաստան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից շուրջ 190 բուժառու սպասում է հայաստանյան բուժկենտրոններ տեղափոխվելու հնարավորությանը