Մատչելիության հղումներ

ԵՄ առաքելությունը երեկվա պարեկության մասին գրառում է կատարել


ԵՄ պատվիրակները Սիսիանի օդակայանում, 21-ը հունիսի, 2023թ.
ԵՄ պատվիրակները Սիսիանի օդակայանում, 21-ը հունիսի, 2023թ.

«Այսօր Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակությունը միացավ դեպի Լաչինի միջանցք տանող Հակարիի կամրջի մերձակա տարածքում Մարկուս Ռիտերի գլխավորած Եվրամության պարեկությանը՝ տեղում անվտանգային իրավիճակն ավելի լավ հասկանալու համար», - երեկ Թվիթերում գրել է Հայաստանում Եվրամիության առաքելությունը։

Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի, երեկ հայտարարեց Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, ով մինչ այդ իր պատվիրակությամբ այցելել էր Սյունիք, մոտեցել Հակարիի կամրջին՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

Եվրոպացի պատգամավորը նաև շեշտեց,որ Եվրոպական խորհրդարանն ամբողջովին կողմ է Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG