Մինսկում որևէ նոր բան տեղի չի ունեցել. մեկնաբան

Փոխվե՞լ է արդյոք ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանի ու Բելառուսի հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ. քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տարբերություն չի նկատել։

«Դրանք և հակառակ տրամաբանությամբ հայտարարությունները պարբերաբար զուգորդվել են, եթե ուշադիր լինենք, տարբեր առիթներով և տարբեր հարթակներում, և այս տեսանկյունից ես չեմ կարծում, որ Մինսկում տեղի է ունեցել ինչ-որ նոր բան», - ասաց Բադալյանը։

Երեկ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ Մոսկվան դեմ չէ, որ միջազգային դերակատարները միջնորդական ջանքեր գործադրեն Հայաստանի և Ադրբեջանի միջև։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը դեմ չէ, որ միջազգային դերակատարները միջնորդական ջանքեր գործադրեն Հայաստանի և Ադրբեջանի միջև. Լավրով

Կրեմլը սովորաբար դժգոհություն է արտահայտվում բանակցություններում արևմտուտքի միջնորդության մասին։

Մինսկում կայացած նիստին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարեց՝ Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից հիմնավոր են, և դրանց պետք է արձագանքել ու լուծել խնդիրները։

Երևանն անցած սեպտեմբերին՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, պաշտոնապես հայտարարեց, թե ՀԱՊԿ-ից ակնկալիքները չեն արդարացել։ Ռազմական դաշինքից Հայաստանը մինչ օրս քաղաքական գնահատական է ակնկալում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից հիմնավոր են, դրանց պետք է արձագանքել. Լուկաշենկո

Արդյո՞ք ռազմական դաշինքի անդամ երկրների դիրքորոշման մեղմացման մասին են խոսում այս մտքերը, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ նախկինում էլ իրար հակասող ելույթներ ու հայտարարություններ եղել են։

«Լուկաշենկոյի դիրքորոշումներն ամենևին առաջին անգամ չէ, որ հնչում են, ինչ վերաբերում է Լավրովի հայտարարություններին, ապա նա հերթական անգամ նաև կրկնել է Մոսկվայի այն տեսակետը, որ Արևմուտքի նպատակներն ամենևին հայ-ադրբեջանական կարգավորումը կամ խաղաղությունը չեն, այլ Ռուսաստանի շահերը դուրս մղելը, Ռուսաստանին դուրս մղելը», - ասաց Բադալյանը։

ՀԱՊԿ անդամների ելույթներում շեշտադրումները պարբերաբար են փոխվում և սա նորություն չէ, ընդգծում է քաղաքական մեկնաբանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրով․ «Արևմուտքը ցանկանում է պառակտել ՀԱՊԿ-ը»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրով․ «Հայ-ադրբեջանական համաձայնությունները հնարավոր են բացառապես եռակողմ հայտարարությունների կատարման շրջանակներում»