Օվերչուկ․ «Մոսկվան գրեթե ամենօրյա կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ»

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

«Տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով կապը ադրբեջանական և հայկական կողմերի հետ գրեթե ամենօրյա ռեժիմով պահպանվում է», - РИА "Новости" գործակալության փոխանցմամբ՝ այսօր Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, ապահովում է Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի կապն ու բանակցային հարթակի տրամադրումը», - ասել է Օվերչուկը՝ ընդգծելով, որ կողմերը մշտական շփման մեջ են՝ «հեռախոսազրույցների և նյութերի փոխանակման տեսքով»։

Խոսելով բանակցությունների հեռանկարների մասին՝ Ռուսաստանի փոխվարչապետը նշել է. - «Ես երբեք չեմ ասում, թե երբ է տեղի ունենալու ապաշրջափակումը, որքանով արագ կամ դանդաղ դա տեղի կունենա։ Երբ կողմերը պայմանավորվեն, այդ ժամանակ էլ դա տեղի կունենա»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ-ն հետաքրքրված է բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ․ Փաշինյանն՝ ՕվերչուկինՈ՞վ է, ի վերջո, վերահսկելու Սյունիքով անցնող ճանապարհը. Հայաստանն ու Ադրբեջանը իրարամերժ հայտարարություններ են անում