«Մենք ընդհուպ մոտեցել ենք մի իրավիճակի, երբ կարող ենք խոսել այն մասին, որ ի վիճակի ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև», - այսօր Մոսկվայում, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այդ դեպքում Հայաստանը ևս ապաշրջափակման և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ կապվելու հնարավորություն կստանա», - նշել է Օվերչուկն՝ ընդգծելով՝ այն որոշումները, որ նախապատրաստվում են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ «անկասկած մեծ նշանակություն ունեն թե՛ Հարավային Կովկասում ընդհանուր իրադրության կայունացման և թե՛ Հայաստանի ապաշրջափակման համար»։