Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում Վաշինգտոնում, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արտգործնախարարները պետք է հանդիպեին հունիսի 12-ին Վաշինգտոնում, սակայն, հանդիպումից 4 օր առաջ, ադրբեջանական կողմի խնդրանքով, այն հետաձգվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնի հանդիպման հետաձգումը 100 տոկոսով պայմանավորված էր ժամանակացույցի խնդիրներով. ՊետդեպԹե ստույգ երբ կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը, Փաշինյանն այսօր օր չնշեց՝ միայն հույս հայտնեց, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված առաջընթացը կզարգանա։
Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան վերջին բանակցությունները մայիսի սկզբին էին։ Այդ բանակցություններից հետո ակտիվացան հայ-ադրբեջանական հանդիպումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախարարներն «ունեցել են փոխըմբռնման առաջընթաց», «մի շարք հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»Փաշինյանն այսօր անընդունելի և անհասկանալի համարեց սահմանի երկայնքով, տարբեր հատվածներում, լարվածություն ստեղծելու Ադրբեջանի փորձերն այն բանից հետո, երբ կողմերը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։
Հայաստանի գործադիրի ղեկավարն ընդգծեց՝ անհրաժեշտ է հաջորդ քայլը կատարել՝ ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնմուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 86, 6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․ Փաշինյան«Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է»
Փաշինյանը վերահաստատեց՝ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա՝ ընդգծելով՝ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։
«Այս իմաստով անկնալում եմ, որ միջազգային գործընկերները Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն», - ասաց Փաշինյանը՝ եզրափակելով․ - «Որքան էլ դժվար է, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև. «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի պատրաստվում քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց. Մհեր ԳրիգորյանԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև բանավեճ՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում