ԱՄՆ դեսպանությունը հորդորում է իր քաղաքացիներին չայցելել Ադրբեջանին սահմանակից շրջաններ, ինչպես նաև ԼՂ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին չայցելել Ադրբեջանին սահմանակից շրջաններ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ։

Համապատասխան հայտարարությունն իր կայքում տեղադրել է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը։

«ԱՄՆ դեսպանատունը կրկին հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է այցելել հետևյալ վայրերը ամառային զբոսաշրջային սեզոնի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ, որում նշվում են նաև կոնկրետ տարածքներ, գյուղեր և ճանապարհներ, որոնք մոտ են հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անձամբ եմ տեսել սահմանի երկայնքով տիրող լարված իրավիճակը». ԱՄՆ դեսպան