Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակաբար սատարել Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը․ դեսպան


Դեսպանը Նորավանքում
Դեսպանը Նորավանքում

Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակաբար սատարել Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանության, հայտարարել է Քրիստինա Քվինը։

Դեսպան Քվինը եղել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, հանդիպումներ ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկել տնտեսական և անվտանգային հարցերն այդ մարզերում։

Ավելի վաղ դեսպանությունը տեղեկացրել էր, որ Քվինն այցելել է նաև Լաչինի միջանցքի սկզբնամաս, վերահաստատել Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու Վաշինգտոնի կոչը։

Արդեն շուրջ երեք ամիս է Ադրբեջանը բնապահպանական պատրվակով փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

XS
SM
MD
LG