Մատչելիության հղումներ

ՀՀ -ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է անհետ կորած զինվորների ու գերեվարվածների ընտանիքների անդամներին


Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին, արխիվ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է անհետ կորած զինվորների ու գերեվարվածների ընտանիքի անդամներին, այսօր հաղորդում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը:

«Գերեվարվածները պետք է հայրենադարձվեն, իսկ հակամարտության երկու կողմերում զոհվածների աճյունները հնարավորության դեպքում պետք է վերադարձվեն նրանց հարազատներին», - նշված է հաղորդագրությունում:

Ադրբեջանական բանտերում, Բաքվի հաստատած տվյալներով, 33 հայ գերի է պահվում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է շուրջ ութ տասնյակ հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG