Հաագայի դատարանի ներկայացուցիչները սկսել են քննել Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ճեղքումը. Զելենսկի

Ուկրաինա - Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ճեղքման հետևանքով հեղեղված Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքը, 10-ը հունիսի, 2023թ.

Հաագայի միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչները սկսել են հետաքննել Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ճեղքումը, որի հետևանքով Ուկրաինայի հարավում տասնյակ բնակավայրեր են հեղեղվել։ Այս մասին երեկոյան ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին խոստացել է նպաստել Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը։

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել հունիսի 6-ի գիշերը։ Այն գտնվում է Խերսոնից վերև՝ Դնեպրի երկայնքով, Նովայա Կախովկա գյուղում։

Ուկրաինան, Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան կատարվածի համար մեղադրեցին Ռուսաստանին, Կիևը կարծում է, որ խոսքը «ներսից կառույցները խարխլելու» մասին է՝ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը կասեցնելու հույսով։ Ռուսական կողմը հերքում է մեղադրանքները և ՀԷԿ-ի փլուզումը որակում «Ուկրաինայի կանխամտածված դիվերսիա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ջրհեղեղից հետո. Ինչ գիտենք ուկրաինական ոչնչացված ամբարտակի և դրա հետևանքների մասին Կիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման համարՊայթյուն Կախովկա ՀԷԿ-ում․ Ուկրաինայից և Ռուսաստանից փոխադարձ մեղադրանքներ են հնչում