Մատչելիության հղումներ

Ըստ Կիևի՝ Կախովկայի ՀԷԿ-ի ավերման հետևանքով ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ


Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, բայց ավելի դանդաղ, քան նախկինում։

Ավելի քան 50 բնակավայր ամբողջությամբ կամ մասնակի հեղեղված է Դնեպրի երկու ափերին։

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ աջ ափի բնակավայրերից տարհանվել է մոտ 1900 մարդ, իսկ ըստ Ռուսաստանի արտակարգ ծառայությունների՝ ջրի տակ է անցել ավելի քան 14 հազար տուն, գրեթե 4,3 հազար մարդ տարհանվել է։

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Ուկրաինային՝ կատարելով Կախովկայա ՀԷԿ-ի կործանման վնասի արագացված գնահատում, ինչպես նաև գնահատել Ուկրաինայի կարիքները՝ ՀԷԿ-ի վերականգնման համար։

XS
SM
MD
LG