Երկու օրից Թուրքիայի շուրջ 64 միլիոն ընտրողները կորոշեն արդյոք կշարունակվի Ռեջեփ Էրդողանի 20-ամյա իշխանությունը, թե նախապատվությունը կտան միավորված ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
Երկրորդ փուլից առաջ ընդդիմության թեկնածուն անսովոր քայլ է կատարել, անհատական SMS հաղորդագություններ ուղարկելով քաղաքացիներին նա խոստացել է ընտրվելու դեպքում վերցանել նրանց կրեդիտ քարտերի պարտքերը։
«Սիրելի քաղաքացիներ, ես գիտեմ, որ փորձում եք տան ծախսերը հոգալ պարտքերի միջոցով։ Ես հենց իշխանության հասնեմ, անմիջապես կառաջարկեմ վերջնականապես լուծել ձեր կրեդիտ քարտերի պարտքերը։ Պետական գանձատունը իր վրա կվերցնի այդ պարտքերը, որը Էրդողանի տնտեսական դեպրեսիայի արդյունք է։ Կրեդիտ քարտերի տոկոսների պարտքերը անմիջապես կմաքրվեն, իսկ մայր գումարը կփակվի 36 ամիսների ընթացքում։ Այդպիսով հարյուր հազարավոր քաղաքացիներ կազատվեն այդ բեռից, թեթևացած շունչ կքաշեն, նրանց տները չեն քանդվի պարտքերի պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սինան Օղանը երկրորդ փուլում կսատարի ԷրդողանինՀիշեք մայիսի 28-ի ընտրությունը դա հանրաքվե է մեծ պարտքերից ազատվելու, կամ խրված մնալ պետական պարտքի ճահիճում», - նշել է նա։
Ասել է Քըլըչդարօղլուն ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին Թուրքիայի քաղաքացիներին հղած SMS հաղորդագություների միջոցով։
Մյուս թեկնածու Ռեջեփ Էրդողանը շարունակել է մեղադրել Քըլըչդարօղլուին ահաբեկիչների հետ համագործակցության համար։ Էրդողանը և թիմը ահաբեկչական են համարում քրդամետ կուսակցություններին, որոնք աջակցում են ընդդիմադիր թեկնածուին։
Երեկ երեկոյան CNN Turk-ի հարցազրույցում Էրդողանը պնդել է, որ եթե ժողովրդա-հանրապետականի առաջնորդ և Ազգային դաշինքի թեկնածու Քեմալ Քլըլըչդարօղլուն հաղթի, ապա կհաղթեն ահաբեկչական կազմակերպությունները, կհաղթեն Լոնդոնի վաշխառուները, իսկ իր դեպքում, կհաղթի ամբողջ 85 միլիոն թուրք ժողովուրդը։
Այսօր թվիթերյան գրառմամբ նա Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել մայիսի 28-ին գնալ ընտրության ու բացել Թուրքիայի նոր դարաշրջանի դռները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն ընտրողներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել երկրորդ փուլինԺամանակակից Թուրքիայի պատմության ընթացքում առաջին անգամ է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացվում, առաջին փուլից հետո ընկած այս կարճ ժամանակահատվածում թեկնածուները նոր աջակիցներ ունեցան։
Էրդողանը ստացավ առաջին փուլից դուրս մնացած Ազգայնական Սինան Օղանի աջակցությանը, ով մայիսի 14-ին ավելի քան 5 տոկոս ձայն էր ստացել։
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը իմ կարմիր գիծն է, բայց, ցավոք, ես արդյունավետ արձագանք չստացա ընդդիմությունից», - TRT Huber-ի եթերում երեկ երեկոյան ասել է նա, նկատի ունենալով քրդամետ կուսակցության աջակցությունը ընդդիմության թեկնածուին։ Նրա խոսքերով՝ թուրք ազգայնականները քրդամետ ժողովրդա-դեմոկրատականների հետ երբեք նույն տեղում չեն լինի։
Նաև արձագանքելով Քլըլըչդարօղլուի քննադատություններին՝ Սինան Օղանը ասել է, թե ընդդիմության թեկնածուն իրեն պետք է շնորհակալություն հայտնի երկրորդ փուլի համար, որովհետև եթե իր թեկնածությունը չլիներ, Էրդողանը հնարավոր է հաղթեր առաջին փուլում:
Կցանկանայի պարոն Քըլըչդարօղլուին հիշեցնել, որ եթե այսօր նա կարող է մասնակցել երկրորդ փուլին, ապա դա Սինան Օղանի շնորհիվ է, TRT Haber-ի ուղիղ եթերում ասել է Սինան Օղանը, Քըլրչդարօղլուին քննադատելով նաև վերջին 21 տարիների ընթացքում որևէ հաղթանակի չհասնելու համար, այդ թվում՝ խորհրդարանական ընտրություններում։ Սինան Օղանն ասել, որ բնական է աջակցել այն կողմին, որը խորհրդարանում մեծամասնություն ունի, հակառակ դեպքում երկրներին կարող է ճգնաժամ ու անկայունություն սպառնալ։
Մայիսի 14-ի խորհրդարանական ընտրություններում Էրդողանի կուսակցությունը հաղթել է ու 600 տեղանոց խորհրդարանում մեծամասնության կունենա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում տպել են նախագահության երկու թեկնածուների նկարներով քվեաթերթիկներըԸնդդիմադիր 6 կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ևս նոր աջակիցներ ունեցավ։
Նրան աջակցություն հայտնեց «Հաղթանակ» կուսակցությունը, իսկ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP ) ընդլայնեց իր աջակցությունը, Կանաչների ձախ կուսակցությունը (YSP) ևս, որը համարվում է Ժողովրդա-դեմոկրատների ճյուղերից մեկը աջակցություն հայտնեց Քըլըչդարօղլուն: Այդ մասին հայտարարվեց հինգշաբթի օրը կայացած համատեղ ասուլիսում:
Չնայած Քըլըչդարօղլուի աջակիցների միջև տարաձայնություններ կան, այդ թվում՝ ներգաղթյալներին Թուրքիայից հեռացնելու հարցում, ինչը սկսել է պնդել Քըլըչդարօղլուն, նրանց միավորում է Էրդողանին իշխանություից հեռացնելու գաղափարը։
Ժողովրդա -դեմոկրատների համանախագահ Փերվին Բուլդանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ մայիսի 28-ը իրականում հանրաքվե է ռեժիմը փոխելու հարցով և բոլոր նրանց, ովքեր չեն մասնակցել առաջին փուլի ընտրությանը կոչ է արել գնալ ընտրատեղամասեր։
Նախագահական ընտրությունների առաջին փուլում 69-ամյա Էրդողանը ստացել էր 49,5 տոկոս, ընդդիմության միասնական թեկնածու 74-ամյա Քըլըչդարօղլուն գրեթե 45 տոկոս, ազգայնական Օղանը ավելի քան 5 տոկոս էր ստացել ու նրա աջակցությանը Էրդողանին կարող է վճռական նշանակություն ունենալ։