Թուրքիայի նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը այսօր իր աջակցությունն է հայտնել Ռեջեփ Էրդողանին՝ աջակիցներին կոչ անելով երկրորդ փուլում իրենց քվեն տալ գործող նախագահին։
Արմատներով ադրբեջանցի ծայրահեղ ազգայնական հայացքներով հայտնի Սինան Օղանը մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում ստացել է ձայների 5,2 տոկոսը։
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 28-ին, պայքարում են Էրդողանը և Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ, ընդդիմության միացյալ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն: