Որոշակի հանգամանքներում Ռուսաստանը կարող է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել, Վիետնամում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության նախագահ, Դաշնության նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա փոխանցմամբ, դա հնարավոր կլինի, եթե Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատումը հասնի այն աստիճանի, որ ուրիշ ելք չմնա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան Գերմանիայից առաջիկայում կստանա Leopard 1А5 տեսակի 110 հրասայլ«Կան պատերազմի անդառնալի կանոններ: Եթե Ուկրաինային միջուկային զենք տրամադրվի, ապա անհրաժեշտ կլինի հասցնել կանխարգելիչ հարված: Անգլոսաքսերը դա մինչև վերջ չեն գիտակցում և կարծում են, թե դրան չի հասնի, բայց որոշակի պայմաններում կհասնի»,- ասել է Մեդվեդևը:
Անդրադառնալով Արևմուտքի կողմից Ուկրաինային նորանոր զինատեսակներ փոխանցելու հանգամանքին՝ Մեդվեդևը նշել է, թե շատ հնարավոր է, որ նաև F-16 տեսակի կործանիչներ տան Կիևին:
«Ավելին, գուցե մի օր նաև միջուկային զենք կտան, բայց դա կնշանակի, որ նրանց ուղղությամբ կարձակվի միջուկային մարտագլխիկով հրթիռ», - ասել է Մեդվեդևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ F-16-երով ուկրաինացիներին վարժեցնելով ՆԱՏՕ-ն չի դառնում հակամարտության կողմ. Ստոլտենբերգ