Մատչելիության հղումներ

Զելենսկին այսօր կժամանի Լոնդոն


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կժամանի Լոնդոն և կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։

«Այսօր Լոնդոնն է: Մեծ Բրիտանիան առաջատար է, երբ խոսք է գնում հողի վրա և երկնքում մեր կարողությունների ընդլայնման մասին: Այսօր այդ համագործակցությունը կշարունակվի», - ասվում է Զելենսկու Telegram ալիքում:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Զելենսկին այցելել է Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և Վատիկան։

Ֆրանսիայի առաջնորդ Էմանույել Մակրոնը նախօրեին Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Կիևին խոստացել էր զենքի նոր մատակարարումներ։

XS
SM
MD
LG