Մատչելիության հղումներ

Ճապոնիան հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին


Ճապոնիան այսօր հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով:

Դրանք ուղղված են Ռուսաստանի ռազմական, շինարարական և ինժեներական ոլորտներին:

Ճապոնական նոր պատժամիջոցները ներառում են «ռուս անհատների և խմբերի ակտիվների սառեցում, ապրանքների արտահանման արգելք ռուսական ռազմական կազմակերպություններին նաև շինարարական և ինժեներական ծառայությունների արտահանման արգելք դեպի Ռուսաստան», - ասել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:

Ճապոնիայի կառավարությունը պատժամիջոցների նոր փաթեթում ընդգրկել է 17 ֆիզիկական և 78 կազմակերպություն, որոնք կավելացվեն ակտիվների սառեցման ենթակա ցուցակում։

G7-ի գագաթնաժողովից հետո Ճապոնիան հայտարարել էր նոր պատժամիջոցների մասին 100 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք փորձում են խուսափել գործող պատժամիջոցներից. նրանց ակտիվները կսառեցվեն։

Տոկիոն նաև սահմանափակում է արտահանումը դեպի 80 ռուսական ռազմական կազմակերպություններ, այդ թվում՝ մեքենաշինական գործարաններ։

G-7-ի առաջնորդներն անցյալ շաբաթ Հիրոսիմայի գագաթնաժողովում պայմանավորվել են պահպանել և ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Նրանք նաև պարտավորվել են համատեղ աշխատել՝ երրորդ երկրների միջոցով պատժամիջոցներից խուսափելը կանխելու համար:

XS
SM
MD
LG