Մատչելիության հղումներ

Ֆրանսիան և Ուկրաինան համատեղ հռչակագիր են հրապարակել


Փարիզում Էմանյուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո Ֆրանսիան և Ուկրաինան համատեղ հռչակագիր են հրապարակել՝ կոչ անելով առաջիկայում ևս ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

Ֆրանսիան խոստացել է ավելի շատ զենք մատակարարել և մարզել ուկրաինացի զինվորականներին։

«Պատերազմի սկզբից Ֆրանսիայի կողմից տրամադրված ռազմական աջակցությունը շարունակվում է, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն։ Նախապատրաստվում են նոր մատակարարումներ», - ասվում է հայտարարության մեջ։

«Առաջիկա շաբաթների ընթացքում Ֆրանսիան մի քանի գումարտակներ կմարզի և կհամալրի տասնյակ զրահամեքենաներով և թեթև տանկերով, այդ թվում՝ AMX-10RC»:

XS
SM
MD
LG