Պարզապես խուսափել, փախչել պատասխանատվությունից․ Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանն այսպես է արձագանքում Երևանից հնչող փաստարկին, թե Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։
Բաբայանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է և ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցային կողմ և հակամարտության կողմ և պարտավոր է բանակցությունները վարել։
Բաբայանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Երևանից հնչող փաստարկներից է, պարոն Բաբայան, որ ով, եթե ոչ դուք՝ արցախցիներդ պետք է խոսեք, որոշեք ձեր ճակատագիրը, բարձրացնեք այդ հարցերը Բաքվի առջև, և ահա այս երկխոսության ֆորմատը, որ պիտի ստեղծվի, հենց դրա համար է լինելու։
Բաբայան․ - Շատ ցավալի է, որ այդպես են ասում, սա ոչ այլ ինչ է, քան պարզապես խուսափելու պատասխանատվությունից, փախչելու։ Ուրմեն՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է և՛ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կողմ բանակցային, և՛ հակամարտության կողմ և պարտավոր է բանակցությունները վարել։ Այսինքն՝ ճանաչել մեզ Ադրբեջանի կազմում, էդ կարողանում են, պատրաստ են, բայց դրանով եզրափակվում են, ասում են՝ մնացածը դուք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անընդունելի և առոչինչ․ Արցախի խորհրդարանն արձագանքում է Հայաստանի վարչապետի հայտարարություններինՈ՛չ, այդպես չի լինելու, եթե այդպես եք ուզում անեք, այդ դեպքում բոլոր իրավական մեխանիզմները պետք է պահպանվեն․ վարչապետը, պաշտոնապես ստորագրում է իր ձեռքով, որ այո՛, ինքը ճանաչում է այ էս, էս, ինչքան էլ ամոթալի և սարսափելի չլինի դա, դրանից հետո կտեսնենք, եթե որբ ենք, իհարկե, շատ ծանր կարգավիճակ է որբի կարգավիճակը, բայց նաև որոշ հնարավորություններ էլ է ստեղծում՝ փոխաբերական իմաստով։
«Ազատություն»․ - Դուք ի՞նչ լուծում եք առաջարկում, պարոն Բաբայան, մասնավորապես, խորհրդարանն էլ երեկ, դուք էլ պարբերաբար ինքնորոշման իրավունքն ենք վկայակոչում, արդյո՞ք դա իրատեսական է մի մթնոլորտում, երբ Բաքուն անգամ նվազագույն ինքնավարության համաձայն չէ, և միջազգային որևէ կենտրոն այսօր այլևս այդ ինքնորոշման իրավունքի մասին չի խոսում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ իրավունքների, անվտանգության և երկխոսության մասին խոսք կարող է լինել. Արցախի ԱԺ նախագահը՝ ՓաշինյանինԲաբայան․ - Դե լավ ասեք՝ ի՞նչ անենք։ Դե սպանեք արցախցիներին։ Մեր լուծումը հետևյալն է՝ ատամներով պաշտպանել։
«Ազատություն»․ - Կա՞ դրա ներուժը։
Բաբայան․ - Այո՛, կա, իհարկե կա։ Առնվազն մինչև 2025 թիվը կարելի է պաշտպանել և պահպանել այն, հետո կխոսենք։
«Ազատություն»․ - Մինչև 2025 թիվը վստահ եք, որ ռուսները չեն հեռանա Արցախից։
Բաբայան․ - Չէ՛, 100 տոկոս կմնան, բայց եթե մինչև 25 թիվը այդպիսի իրավիճակ ստեղծվի, որ կամավոր Հայաստանն, ասենք, համարում է Ադրբեջանի մաս Արցախը, ի՞նչ կարող է լինել, ադրբեջանական կողմը կարող է հարձակվել, հետո ի՞նչ է լինելու, 1900 ռուսն ի՞նչ պիտի անի։
Բաբայանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․