Yeni Safak թուրքական օրաթերթի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններին:
«Թող հաղթի նա, ով կհաղթի: Աշխարհի այդ հատվածում առանց այն էլ շատ են խնդիրները», - թերթի պնդմամբ, ասել է Բայդենը:
Փորձագետները նշում են, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի գործող նախագահների միջև տարատեսակ հանգամանքների բերումով բավական լարված հարաբերություններ են հաստատվել:
Անկարայում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, վերջին օրերին բազմիցս կրկնել են, թե, իրբ, Վաշինգտոնը և ընդհանրապես Արևմուտքը ցանկանում են հաղթող տեսնել ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանի թիմում պնդում են, որ Արևմուտքը երկրում «քաղաքական հեղաշրջում» է ծրագրել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քըլըչդարօղլուն Մոսկվային մեղադրում է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար