Մատչելիության հղումներ

Թուրքիայում կանխատեսվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը


Էրդողանը և Քըլըչդարօղլուն:
Էրդողանը և Քըլըչդարօղլուն:

Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրությունների բոլոր քվեաթերթիկների հաշվվման արդյունքում հաղորդվել է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 49.3 տոկոսն, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45 տոկոսը:

Երրորդ տեղում Սինան Օղանն է՝ 5,2 տոկոս և չորրորդ տեղում պայքարն ընտրություններից առադ դադարեցրած Մոհարեմ Ինջենը՝ 0,4 տոկոս:

Այսպիսով, եթե Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը հաստատի քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվվման արդյունքներն, ապա կհայտարարվի երկրորդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին:

Երկրորդ փուլում Էրդողան-Քըլըչդարօղլու պայքարում կհաղթի ձայների պարզ մեծամասնություն ապահոված թեկնածուն:

XS
SM
MD
LG