Ձերբակալվել է Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը, հայտնում է Իսլամաբադի ոստիկանությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Խանը ձերբակալվել է մասնավորապես կոռուպցիոն գործով։
Իմրան Խանը պաշտոնանկ է արվել անցած տարվա ապրիլին՝ խորհրդարանի կողմից անվստահության քվեի արդյունքում:
Պաշտոնաթողությունից հետո նախկին առաջնորդի դեմ տասնյակ քրեական գործեր են հարուցվել՝ այդ թվում ահաբեկչության և անկարգություններ կազմակերպելու մեղադրանքներով: