Մատչելիության հղումներ

Պակիստանի նախկին վարչապետը գրավով ազատության մեջ կմնա ևս առնվազն մեկ շաբաթ


Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խան, 25-ը օգոստոսի, 2022թ.
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խան, 25-ը օգոստոսի, 2022թ.

Պակիստանում դատարանը ևս մեկ շաբաթով՝ մինչև սեպտեմբերի 1-ը երկարաձգել է նախկին վարչապետ Իմրան Խանի՝ գրավով ազատության մեջ գտնվելը։

Երկրի նախկին ղեկավարը մեղադրվում է ահաբեկչության մեջ, և այս իրավիճակը սրել է ներքաղաքական իրադրությունը Պակիստանում։

Նախկին սպորտսմենի՝ կրիկետի գծով միջազգային աստղ համարվող Իմրան Խանի պաշտպանական թիմը հայտարարել է, թե իրենց նպատակն է գրավով ազատ արձակելը երկարաձգել այնքան, որքան անհրաժեշտ է։

Նախկին վարչապետի դեմ մեղադրանք ներկայացվեց օգոստոսի 22-ին՝ նրա հայտարարությունից հետո, թե դատարան է դիմելու ոստիկանության սպաների և մի դատավորի դեմ, որոնք դերակատարություն են ունեցել իր օգնականին կտտանքների ենթարկելու գործում։

Խանը իշխանության եկավ 2018 թվականին։ Այս տարվա ապրիլին խորհրդարանը անվստահություն հայտնեց նրան՝ երկրում տնտեսական խնդիրների պատճառով։

Նախկին վարչապետը, ով քաղաքական արշավ էր սկսել՝ խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու պահանջով, օգոստոսի 21-ին մեղադրեց Պակիստանի ներկայիս իշխանություններին իրեն YouTube-ի ուղիղ եթերից զրկելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG