Մատչելիության հղումներ

Պակիստանում նախկին վարչապետին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել


Պակիստան - Մարտի 18-ի իրադարձությունները Իսլամաբադում
Պակիստան - Մարտի 18-ի իրադարձությունները Իսլամաբադում

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի ոստիկանությունն այսօր երկրի նախկին վարչապետ Իմրան Խանին, նրա 17 թիմակիցների և բազմաթիվ աջակիցների ահաբեկչության ու մի քանի այլ մեղադրանքներ է առաջադրել՝ պաշտոնանկ վարչապետի հետևորդների և անվտանգության ուժերի միջև նախօրեին տեղի ունեցած բախումների կապակցությամբ:

Շաբաթ օրը ժամեր շարունակ Խանի կողմնակիցների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել դատարանի շենքի մոտ, ուր ժամանելու էր նախկին վարչապետը կաշառքի գործով դատավարությանը մասնակցելու համար:

Ոստիկանությունը ցուցարարների դեմ մահակներ և գազ է կիրառել, Խանի կողմնակիցներն իրավապահների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» և քարեր են շպրտել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG