«Նեմեսիս» գործողության արձանը քանդելու մտադրություն Երևանի իշխանությունը չունի, «Ազատությանը» փոխանցում են Երևանի քաղաքապետարանից։
«Ազատությունը» հարց էր ուղղել քաղաքային իշխանությանն՝ արդյոք հայաստանյան ավիաընկերությունների առջև օդային տարածքը փակելուց ու Թուրքիայում բարձրացած աղմուկից հետո Երևանի իշխանությունը մտադրություն ունի՞ հեռացնելու «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանը, թե օրակարգում նման հարց չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան նախազգուշացնում է՝ եթե Երևանը նույն կերպ շարունակի, հայ-թուրքական կարգավորման գործընթացը կընդհատվի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կառավարությունը չի կայացրել «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»․ ՓաշինյանՀայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։
Երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է՝ «եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։
Հայաստանի ԱԽ քարտուղարն այսօր արձագանել է՝ «Նեմեսիս»-ի արձանը Հայաստանի ներքին գործն է»։ «Բնականաբար, դա Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկը իրավունք չունի այդ հարցերում խառնվելու», - ասել է Արմեն Գրիգորյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրիգորյանը արձագանքում է Չավուշօղլուին. «Նեմեսիս»-ի արձանը Հայաստանի ներքին գործն է»