Մատչելիության հղումներ

Սիմոնյան. «Չեմ ցանկանում, որ «Նեմեսիս» արձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես ոչ-բարիդրացիական քայլ»


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Անկարայում մամուլի ասուլիս է հրավիրել՝ հայտարարելով, որ «Նեմեսիս» հուշարձանը տեղադրվել է քաղաքային իշխանությունների որոշմամբ։

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, և ես չեմ ցանակնում, որ դա այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ-բարիդրացիական քայլ», - ասել է Սիոմյանը՝ հստակեցնելով, որ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից․ - «Այս մակարդակում կայացված որոշումներին բոլորդ ականատես եք վերջին ամիսներին»:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է՝ ցանկության դեպքում միշտ էլ կարելի է հարաբերությունները վատացնելու պատճառներ գտնել։

«Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար, բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների», - ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

Նախօրեին էլ Ալեն Սիմոնյանն այս հարցը քննարկել էր թուրք պաշտոնակցի հետ:

Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:

Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG