Մատչելիության հղումներ

«Կառավարությունը չի կայացրել «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»․ Փաշինյան


Կառավարությունը չի կայացրել «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ, երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե հայ-թուրքական հարաբերություններում նոր սառնություն է՝ «Նեմեսիսի» արձանի տեղադրման պատճառով և հարցին, թե իշխանությունն իր քայլերն անում է պետության շահերից, առաջնահերթություններից ելնելո՞վ, թե՞ առաջնորդվելով՝ ի՞նչ կասի հանրությունը։

Օրերս, անդրադառնալով արձանի տեղադրմանը, Փաշինյանն Ազգային ժողովում ասել էր, թե քաղաքային իշխանությունը գնացել է այդ քայլին մտավախությամբ, որ չասեն դավաճան։

«Կավառարությունը չի այդ որոշումը կայացրել, և ժողովրդավարության ամենամեծ թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարն ամեն ինչ և բոլորին չէ, որ վերահսկում է, այդ թվում՝ մեր թիմին, և եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացում էլ եղել է սխալ», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ դա տեղի է ունեցել էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ «Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ»։

Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:

Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG