Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ նույնը՝ հայ-թուրքական հարբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, այսօր Հաղթանակ զբոսայգում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ այդ հարաբերություններն առանց նախապայմանների էլ կընթանան։
Հարցին, թե հանուն հայ-թուրքական հարաբերությունների Երևանը կհանի՞ «Նեմեսիսի» հուշարձանը, Գրիգորյանը պատասխանեց․ - «Այդ հարցերը գտնվում են ՏԻՄ դաշտում։ [Տեղադրումը] քաղաքական որոշում չի եղել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կառավարությունը չի կայացրել «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»․ ՓաշինյանԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Lider Haber TV-ի եթերում երեկ ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու և հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու համար Թուրքիան որոշ ժեստեր է արել, սակայն Հայաստանը հերթական անգամ ցուցադրել է, որ այդ գործընթացում անկեղծ չէ՝ տեղադրելով «Նեմեսիսի» հուշարձանը։
«Նրանց [հայկական կողմին] ասել ենք` եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե արձանը չհանեք, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք». Չավուշօղլուն դարձյալ խոսել է «Նեմեսիս»-ի արձանից«Ազատության» հարցին, թե սա չի համարո՞ւմ Անկարայի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտություն, Գրիգորյանը պատասխանեց․ - «Բնականաբար, դա Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկը իրավունք չունի այդ հարցերում խառնվելու»։
Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան նախազգուշացնում է՝ եթե Երևանը նույն կերպ շարունակի, հայ-թուրքական կարգավորման գործընթացը կընդհատվի