ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ այսօր կմասնակցի խաղաղության երկկողմ բանակցությունների փակման նիստին, հաղորդում է Պետդեպարտամենտը:
Նիստը Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանի Ջորջ Շուլցի անվան Արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում նախատեսված է տեղական ժամանակով ժամը 13:45-ին՝ Երևանի ժամանակով 21:45-ին:
Մայիսի 1-ին Արլինգթոնի հիշյալ կենտրոնում կայացել են պետքարտուղարի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնց հաջորդել են եռակողմ հանդիպումը, ապա՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում». ՍալիվանՀայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են, ըստ նախնական ծրագրի վաղը վերջին օրն է. ԱԳՆ