Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման շեշտադրմամբ»:
«Լաչինի միջանցքում իրադրության ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հիմնարար համաձայնությունների ամբողջ համալիրի խստիվ պահպանման կարևորությունը», - նշված է ռուսական կողմի հաղորդագրությունում:
Ռուսաստանի նախագահը հայ ժողովրդի հետ իր համերաշխությունն է հայտնել ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, նաև փոխանցում է Կրեմլը:
Փաշինյանը և Պուտինը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանցիների սահմանապահները պետական դրոշ են բարձրացրել վիճահարույց անցակետումԱնցակետի տեղադրումից հետո Շուշիի շրջանի 4 համայնքներ մնացել են լիակատար շրջափակման մեջՌուսաստանի ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի գործողություններըՄինսկի խմբի երկրները մտահոգություն են հայտնել անցակետ տեղադրելու Բաքվի որոշման կապակցությամբ