Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի գործողությունները


Արխիվ
Արխիվ

Լաչինի միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետի տեղադրումից ավելի քան 24 ժամ անց դրան է անդրադարձել միջանցքը վերահսկելու պարտականությունն ստանձնած Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը արգելափակել է Լաչինի միջանցքով երթևեկությունը ռուս խաղաղապահների համար մեկ անցակետի մոտ։ Խաղաղապահների ղեկավարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ», - առանց այլ մանրամասների հաղորդում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

Ադրբեջանցիները երեկ փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:

XS
SM
MD
LG