Հայաստանի կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Արդարադատության դատարան՝ ադրբեջանցիների կողմից երեկ Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցով, «Ազատությանը» փոխանցեցին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Ադրբեջանը երեկ փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրել է հայկական կողմին Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործման մեջ, նշելով, որ այն օգտագործվել է «զենքի և զինամթերքի տեղափոխումը, բնական ռեսուրսների և մշակութային պաշարների ապօրինի արտահանումը, ականների տեղադրումը» կազմակերպելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անցակետ տեղադրելով՝ ադրբեջանցիները ստուգելու են Արցախ մտնող ցանկացած մեքենա. Արցախի պատգամավորՊաշտոնական Ստեփանակերտը Բաքվի այս գործողությունները 2020թ. եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպտագույն խախտում է համարել՝ նշելով՝ Ադրբեջանը սա անում է՝ զուգահեռաբար շարունակելով ապատեղեկատվություն տալ Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրներն առանձին-առանձին մտահոգություն են հայտնել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ, ընդգծելով, որ դա խաթարում է խաղաղության գործընթացը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խմբի երկրները մտահոգություն են հայտնել անցակետ տեղադրելու Բաքվի որոշման կապակցությամբ