Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հայկական պետության անգործության, կամ ոչ արդյունավետ աշխատանքի արդյունք է համարում Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացումը։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էլ հավելում է՝ Հայաստանի կառավարությունը ոչ թե անգործությամբ, այլ հանցավորության հասնող անգործությամբ է զբաղված, եթե ադրբեջանցի զինվորն այսօր հայտնվում է Սյունիզի մարզին պատկանող Տեղ գյուղում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղ գյուղում դիրքավորված ադրբեջանցիները շարունակում են խրամատավորման աշխատանքներըԻնչո՞ւ հայկական կողմը նախօրոք չէր դիրքավորվել այս հատվածում, հաց է բարձրացնում քաղաքագետը՝ հիշեցնելով՝ կանխարգելիչ քայլեր չէին արվել նաև Գեղարքունիքի հատվածում, երբ Քարվաճառի շրջանը փոխանցվեց Ադրբեջանին։
«Այս պահվածքը նկատելի է ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո», - ասաց Տիգրան Գրիգորյանը՝ նկատելով՝ հայկական կողմը նստած սպասում է մինչև ադրբեջանցիները դիրքավորվեն ու հետո արդեն ինչ-որ անհասկանալի պայմաններում բանակցություններ վարեն։
Մարտի 30-ին Բաքուն հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախ հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել, ապա մեկ այլ հայտարարությամբ տեղեկացրեց, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում այդ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը։ Մինչ Տեղի բնակիչներն ահազանգում են, որ ադրբեջանցիներն ամրանում են իրենց դաշտերում, կառավարության վերջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դարձյալ առանց մանրամասներ ներկայացնելու, կրկնեց՝ իրավիճակի որոշ բարելավում կա․ «Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են», - նշեց Փաշինյանը։
Գրիգորյանը չի բացառում՝ հայկական կողմին միգուցե հաջողվել է ինչ-որ հատվածներում համոզել ադրբեջանցիներին հետ քաշվել, միևնույն ժամանակ ընդգծում է՝ չնայած նման փաստեր չեն ներկայացվել։
Հայրապետյանը չի կիսում քաղաքագետի լավատեսությունը՝ նշելով՝ ադրբեջանական քաղաքականությունն է ճանաչում։
Ադրբեջանագետը ևս նուն հարցն է բարձրացնում՝ ինչո՞ւ հայկական կողմը նախապես որևէ քայլ չի ձեռնարկում, ինչո՞ւ նախապես չի դիրքավորվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ենթադրում եմ՝ թերացել ենք, պիտի քննություն տարվի». Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացման մասինՀայրապետյանը մտավախություն ունի՝ որոշ ժամանակ հետո գյուղը կարող է դատարկվել։
«Գյուղերում մարդիկ ապրում են հենց վարելահողերի միջոցով էդ ապրուստը վաստակելով, հիմա եթե մարդիկ զրկվում են էդ ապրուստի միջոցներից, ինչպե՞ս է այդ գյուղում բնակչություն մնալու։ Ստացվում է, որ որոշ ժամանակ հետո այդ գյուղը կարող է դտարկվել առհասարակ։ Սա ուղղակի շատ վտանգավոր քաղաքականություն է և որևէ բացատրություն չի տրվում դրա հետ կապված, որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, օրինակ, ովքեր պատասխանատու էին այդ գործընթացի համար, կանչվեն և պատասխանատվություն կրեն։ Ամեն ինչ այնպես է ընթանում, կարծես, այդպես էլ պետք է լիներ, կարծես նորմալ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիները սկսում են մի գիշերվա մեջ հայտնվել և դիրք փորել», - եզրափակեց Գրիգորյանը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․