Էրդողանը հնարավոր է համարում Պուտինի այցը Թուրքիա ապրիլի 27-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ապրիլի 27-ին այցելել Թուրքիա՝ մասնակցելու երկրում «Ռոսատոմ»-ի կողմից կառուցված առաջին՝ «Ակկույու» ատոմակայանի բացմանը:

Պուտինը կարող է ժամանել Թուրքիա կամ մասնակցել արարողությանը առցանց, ասել է նա։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե դեռևս հստակեցված չէ՝ արդյո՞ք նախագահ Պուտինը կմասնակցի թուրքական «Ակկույու» ատոմակայանի շահագործման մեկնարկին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին ռեակտորը կգործարկվի ապրիլի 27-ին. Էրդողան

Հաագայի Միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Ռուսաստանի նախագահին ձերբակալելու օրդեր է տվել՝ պատերազմական ենթադրյալ հանցագործության համար։ Այս որոշման հիմքում ուկրաինացի հարյուրավոր երեխաների ապօրինի տեղահանումն է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատմական որոշում». արձագանքներ Պուտինին ձերբակալելու օրդեր տալու միջազգային դատարանի որոշմանը

Թուրքիան Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների շարքում չէ և հետևաբար չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումը։