Մատչելիության հղումներ

Բորել․ «Պուտինը պետք է ձերբակալվի»


«Եթե Ռուսաստանի նախագահը ուղևորվի այն 130 պետություններից մեկը, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի ստեղծման մասին համաձայնագրի տակ, ապա նա անմիջապես պետք է ձերբակալվի», - այսօր Բրյուսելում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Այս հանգամանքը հարկավոր է հաշվի առնել։ Մենք կարող ենք տարբեր պայմանավորվածությունների հանգել, սակայն դատարանի վճիռը շարունակում է մնալ ուժի մեջ», - հայտարարել է Բորելը։

Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահի ձերբակալության օրդերը հրապարակել էր անցած շաբաթավերջին՝ նրան մեղադրելով ուկրաինացի երեխաներին Ռուսաստան բռնի տարհանման համար։

Ռուսաստանի Դաշնությունը Միջազգային քրեական դատարանի գործունեությանը չի միացել և այդ կառույցի իրավասությունները չի ճանաչում։

XS
SM
MD
LG