Մատչելիության հղումներ

Ըստ Մեդվեդևի, Պուտինին ձերբակալելը հավասարազոր է Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն


Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Միջազգային քրեական դատարանի օրդերով Ռուսաստանի նախագահի ձերբակալությունը «հասկանալի է՝ երբեք իրականություն չի դառնա, բայց պատկերացրեք դա կատարվել է՝ միջուկային տերության գործող ղեկավարը ժամանել է, ենթադրենք, Գերմանիա և նրան ձերբակալել են։ Ի՞նչ է դա։ Ռուսաստանի Դաշնությանը պատերազմ հայտարարել»։

Նրա խոսքերով՝ Ուկրաինան Ռուսաստանի մաս է. - «Մենք երկար ժամանակ հաշտվել ենք, որ ապրում ենք տարբեր բնակարաններում։ Ստիպված հաշտվել ենք դրա հետ, հորինած սահմանների, տարածքների հետ, որոնք միշտ Ռուսական կայսրություն են եղել»։

Մեդվեդևի կարծիքով՝ միջուկային հակամարտության վտանգը մեծանում է, բայց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ Ռուսաստանի միջուկային հավասարակշռությունը և նույնիսկ գերազանցությունը երաշխավորում է Ռուսաստանի ամբողջականությունը և «եթե դա չլիներ մեզ պատառների կբաժաներին»։ Նրա պատկերացումներով՝ Արևմուտքը չի սիրում Ռուսաստանի և Չինաստանի անկախությունը, առաջիկա տասնամյակները հանգիստ չեն լինի, քանի որ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը տրոհել փոքր ու թույլ պետությունների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG