Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ «Ակկույու» ատոմակայանի առաջին ռեակտորը կգործարկվի ապրիլի 27-ին։
Ատոմակայանը Թուրքիայում կառուցում է Ռուսաստանը։ Այն ունենալու է չորս ռեակտոր, շինհրապարակն աշխարհում խոշորագույններից է։
«Ակկույու» ատոմակայանն ապահովելու է Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների 10 տոկոսը։ Ներդրումների ծավալները գնահատվում են 20 միլիարդ դոլար։
2010-ին Անկարան և Մոսկվան կնքելով այս պայմանագիրը հայտարարել էին, որ 2023-ին ատոմակայանի գործարկումը խորհրդանշական կլինի, քանի որ նշվելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։