Պաշտոնական Երևանը փակագծեր է բացել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմի առաջարկների վերաբերյալ։
Եգիպտական AlQahera News լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ սկսած 2022-ի դեկտեմբերից Ադրբեջանի հետ փոխանակել են պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմն օրերս Բաքվից ստացել է խաղաղության համաձայնագրի հայկական առաջարկների արձագանքը. վարչապետՄասնավորապես, ըստ Արարատ Միրզոյանի, հայկական կողմի առաջարկներից է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանների սահմանազատման չափորոշիչների հստակեցումը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համոզմամբ, առանց համաձայնեցված չափորոշիչների, երկու երկրները չեն կարող հստակեցնել, թե որ տարածքային ամբողջականությունն են փոխադարձաբար ճանաչում, ինչը խաղաղության հաստատման փոխարեն կհանգեցնի մեկ այլ բախման:
Հայաստանի արտգործնախարարը ափսոսանք է հայտնել, որ սահմանազատման հետ կապված 2022-ի համապատասխան հանձնաժողովների կազմավորումից ամիսներ անց, Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ է ներկայացրել, այլ նաև անցած սեպտեմբերին ևս մեկ ներխուժում է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածք՝ փորձելով արդարացնել իր ագրեսիան՝ սահմանների սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը ներկայացրել է խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մասՀայկական կողմի հաջորդ առաջարկը վերաբերում է պետական սահմանից զինված ուժերի հեռացմանն ու սահմանագծի երկայնքով ապառազմականացված գոտու ստեղծմանը՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտանգության մեխանիզմ։ Այս մեխանիզմն, ըստ Հայաստանի արտգործնախարարի, կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը:
Արարատ Միրզոյանը չի շրջանցել նաև Արցախի հարցը, շեշտելով, որ անշուշտ, որպես կարևոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որը կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտը հայտարարում է՝ պատրաստ է հումանիտար հարցերի քննարկման համար հանդիպել ադրբեջանական կողմի հետՀայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, սակայն, ափսոսանք է հայտնել, որ ի պատասխան հայկական կողմի ջանքերի, Ադրբեջանը բանակցությունների ժամանակ մերժողական և առավելապաշտական մոտեցում է ցուցաբերում, պարբերաբար հետ է կանգնում պայմանավորվածություններից, դիմում է ագրեսիվ գործողությունների, հրաժարվում է լուծել հումանիտար խնդիրներն, այդ թվում՝ շարունակելով պատանդ պահել իր իսկ կողմից հաստաված 33 հայ ռազմագերիներին։
Խոսելով ավելի քան100 օր փակված Լաչինի միջանցքի բացման հնարավոր լուծումների մասին՝ Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային հանրության ակտիվ ներգրավածությունն ու Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ:
«Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական հռետորաբանությունն ապացուցել են միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրները հասցեագրելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ փորձերը կանխելու նպատակով», - ասել է Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն Լաչինի միջանցքի ակցիաներով արդյունքի չի հասել, ավելին՝ բախվել է բացասական հետևանքների. ադրբեջանցի մեկնաբաններ