ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ երեկ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումնաիտար իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների դրսևորումները:
100 օր շարունակվող շրջափակումը Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ արտահայտություն է, ըստ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության, ասել է Մարգարյանը՝ շեշտելով՝ նախորդ տարվա դեկտեմբերի վերջից ի վեր ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և Հատուկ խորհրդականին այդ մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել հայկական կողմից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի շրջափակման 100-րդ օրն է. «Սպասում էինք՝ մի բան կանեն ու այս դժոխքից մեզ կհանեն»Նշելով, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժ ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը՝ Մարգարյանը նկատել է՝ դա ի ցույց է դնում միջազգային պարտավորությունների հանդեպ վերջինիս բացահայտ արհամարհանքը, և շեշտել է զանգվածային ոճրագործության բոլոր նախանշանների առկայության պայմաններում ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը փաստացի մերժում է Արցախի շրջափակմանը վերջ տալու ԱՄՆ կոչը