Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, ինչպես նախատեսված էր, այսօր հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Թող սա բոլորի համար պարզ լինի, մայիսի 14-ին մեր ազգը կանի այն, ինչ իրենից պահանջվում է, Աստծո կամոք, և երբեք կրեդիտներ չի տա այդ դատարկ կրակողներին (ընդդիմությանը)», - այսօր ասել է Էրդողանը՝ իշխող ուժի խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը։
Հաստատելով ընտրությունների օրը՝ Էրդողանը նաև վերջակետ դրեց մեկնաբանություններին ու ենթադրություններին, որ երկրաշարժի պատճառով ընտրությունները հնարավոր է հետաձգվեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի ընդդիմությունը կտրականապես դեմ է ընտրությունների հետաձգման գաղափարինԹուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկաշարժի հետևանքով զոհերի թիվը անցավ 45 հազարը։ Արտակարգ իրավիճակների ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն, 45 հազար 89 մարդ է զոհվել։
Ընդդիմությունը խստորեն քննդատում է իշխանություններին տարերային աղետին պատրաստ չլինելու, թույլ արձագանի համար։ Էրդողանը ամեն կերպ ձգտում է ցույց տալ, որ իշխանությունների կողմից հնավորինս արվել է։
Այսօրվա հանդիպմանը նա ասել է, որ երկրաշարժից մի քանի ժամ անց կառավարությունը սկսել է համակարգել քայլերը՝ աղետի հետևանքները վերացնելու համար։
Նրա խոսքով՝ աղետը ուղիղ ազդեցություն է թողել Թուրքիայի 14 միլիոն բնակիչների վրա։ Իրավիճակը վատթարանում էր նաև եղանակային վատ պայմանների պատճառով։ 90 երկիր արձագանքել է Թուրքիայի օգնության կանչին․ դրսից և տեղացի 35 հազար մասնագիտացված փրկարարներ որոնողական-փրկարարական աշխատանքներ են կատարել։ Ընդհանուր առմամբ, աղետի գոտու աշխատանքներին ավելի քան 270 հազար մարդ էր ներգրավված։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասավ 562-ի, զոհվել է 6 մարդԹվարկելով կառավարության ջանքերը՝ նա ասել է, որ աղետի գոտում 2,5 միլիոն մարդ օրը երեք անգամ տաք սնունդ է ստանում։ Հիմա նպատակադրված են 200 հազար մոդուլային տներ կառուցել տուժածների համար, իսկ շատ շուտով կսկսվեն մասշտաբային վերկանգման աշխատանքները, պլանավորվում է 400 հազարից ավելի տուն կառուցել։
«Ռոյթերսի» մեկնաբանն, անդրադառնալով առաջիկա ընտրություններում Էրդողանի ու ընդդիմության սպասվող պայքարին, երկրաշարաժի ազդեցությունից բացի ներկայացնում է նաև Էրդողանի կառվարման մի շարք այլ բացասական գծեր։ Մասնավորապես, նշվում է, որ վերջին տարիներին մեծ սղաճի պատճառով ներդրողները խուսափում են Թուրքիայից, չնայած Էրդողանը բազմիցս պնդել է, որ ճիշտ տնտեսական քաղաքականություն է վարում։ Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունները ստվերվել են, երբ նա սկսեց մոտենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Էրդողանը նաև շատ քիչ ջանքեր է գործադրել ածխածնային գազերի արտանետումները կրճատելու ուղղությամբ։ Դե իսկ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը բացասական ազդեցություն է թողել կառավարության վրա։
Այնուամենայնիվ չբացառելով, որ առաջիկա ընտրություններում Էրդողանը դեռ կարող է պահել իշխանությունը՝ «Ռոյթերսի» վերլուծաբանը ներկայցնում է նաև ընդդիմության դրական կողմերը․ վեց կուսակցություններից կազմված ընդդմադիր դաշինքը պլանավորում է կրճատել սղաճը, որը, պաշտոնական տվյալներով, հիմա 58 տոկոս է։ Ընդդիմությունը հավատարիմ է վերակնագնելու ժողովրդավարական նորմերն ու օրենքի գերակայությունը, որոնք խարխլվել են Էրդողանի 20 տարիների իշխանության ընթացքում։ Ընդդիմությունը նաև հավատարիմ է ՆԱՏՕ-ին, իսկ Էրդողանի կողմից Շվեդիայի ու Ֆլինլանդիայի անդամակցության արգելափակումը նրա հավատարմությունը կասկածի տակ է ընկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոլտենբերգի պնդմամբ՝ Ֆինլանդիան և Շվեդիան կատարել են Անկարայի բոլոր նախապայմաններըԷրդողանից հետո նոր կառավարությունը լավ հնարավորություն կունենա ավելի սերտ հարաբերություններ ունենալ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։ Ժողովրդավարության հանձնառությունն անկասկած ավելի դյուրին կդարձնի այդ ճանապարհը, ինպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերի վավերցումը։
ԱՄՆ-ն ու Եվրամիությունը նաև կցանկանային, որ նոր կառավարությունը ճնշումներ գործադրի բոլոր այն ընկերությունների վրա, որոնք Ռուսաստանին օգնում են ռազմական նշանակության սարքավումներ ներմուծել։ Արևմտյան որոշ ապրանքներ հիմա Ռուսաստան են հասնում Թուրքիայի միջոցով, նշում է «Ռոյթերսը»։
Վերդառնալով երկաշարաժի հետևանքներին, նշենք, որ, ՄԱԿ-ի տվյալներով, Թուրքիայում և Սիրիայում միասին վերցրած, զոհերի թիվն անցել է 50 հազարը, վիրավորներն ավելի շատ են, տասնյակ հազարավոր մարդիկ անհետ կորած են, հարյուր հազարավորները՝ անօթևան, նախօրեին Անվտանգության խորհրդում ասել է ՄԱԿ-ի մարդասիական հարցերը համակարգող Մարտին Գրիֆիթսը։
Մինչ օրս ո՛չ Թուրքիան, ո՛չ Սիրիան անհետ կորածների թվեր չեն հրապարակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվն անցավ 52 հազարը