Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր մեկնել է աղետի գոտի՝ փետրվարի 6-ի երկրորդ երկրաշարժի էպիկենտրոն Քահրամանմարաշ նահանգ։
Նրան ուղեկցում են ազգային կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին և «Մեծ միասնություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեսթիջին։
Էրդողանը ծանոթանում է երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին, շփվում տեղի բնակիչների հետ։
Երկրաշարժից հետո նրա կառավարության դեմ քննադատությունները ուժեղացել են։
Փետրվարի 28-ի դրությամբ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվն անցել է 44 հազար 300-ը։
Մոտ ապագայում Թուրքիայում համապետական ընտրություններ են անցկացվելու։