Մատչելիության հղումներ

Անթաքիայում երկու բնակիչ փրկվել է երկրաշարժից 261 ժամ անց


Թուրքիա - Երկրաշարժի հետևանքները Անթաքիայում, փետրվար, 2023թ.
Թուրքիա - Երկրաշարժի հետևանքները Անթաքիայում, փետրվար, 2023թ.

Անթաքիայում (հայերեն հին անունը՝ Անտիոք) փետրվարի 6-ի երկրաշարժից 261 ժամ անց փլատակներից դուրս են բերել 26-ամյա Մեհմեթ Շաքիրօղլուին և 34-ամյա Մուսթաֆա Ավչիին:

Նրանց հայտնաբերել են Անթաքիայի Օդաբաշի փողոցի ավերված շենքի երկու սալերի արանքում և մի քանի ժամ տևած աշխատանքի արդյունքում դուրս են հանել:

Փրկարարները երկու վերապրածներին առաջին օգնություն են ցույց տվել և փոխադրել հիվանդանոց:

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը: Վնասվածքներ են ստացել ավելի քան 105 հազար բնակիչներ: Փլատակների մաքրումը շարունակվում է: Երկրում պետական սուգ է:

XS
SM
MD
LG