Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում ավելի քան 43,5 հազար մարդ է զոհվել, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
«Քահրամանմարաշի երկրաշարժերը 43 հազար 556 մարդու կյանք են խլել», - նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu լրատվական գործակալությունը։
Երկու երկրների սահմանային շրջանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով հարևան Սիրիայում զոհվել է ավելի քան 8,5 հազար մարդ։ Տեղական իշխանությունները երկրում ստեղծված իրավիճակը որպես «մարդասիրական աղետ» են բնութագրել: