Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի բանակը սպասարկող մի շարք ձեռնարկությունների նկատմամբ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի զինված ուժերը սպասարկող մի շարք ձեռնարկությունների նկատմամբ: Այդ մասին հաղորդագրությունը տեղադրվել է Միացյալ Թագավորության արտգործնախարարության պաշտոնական կայքէջում:

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել «Սոկոլ», «Էլեկտրոն», «Զվեզդա» և «Ավիացիոն սարքերի ու տեխնիկայի նորոգման բազա» ընկերությունները:

Բացի այդ, պատժամիջոցների են ենթարկվել «Ռոսատոմ» կորպորացիայի կազմում գործող Սարովի միջուկային մարտագլխիկներ արտադրող ձեռնարկությունը և Սնեժինսկի միջուկային կենտրոնը:

Բրիտանացիները պատժամիջոցներ են սահմանել նաև Ռուսաստանին մարտական անօդաչու թռչող սարքեր տրամադրող Qods Aviation Industry իրանական ընկերության նկատմամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը