Մատչելիության հղումներ

Բայդենն այսօր առցանց հանդիպում կանցկացնի Մեծ յոթնյակի առաջնորդների և Զելենսկու հետ


Գերմանիա - Մեծ յոթնյակի առաջնորդների հանդիպումը, որին տեսակապով մասնակցում է Ուկրաինայի նախագահը, Էլմաու դղյակ, 27-ը հունիսի, 2022թ.
Գերմանիա - Մեծ յոթնյակի առաջնորդների հանդիպումը, որին տեսակապով մասնակցում է Ուկրաինայի նախագահը, Էլմաու դղյակ, 27-ը հունիսի, 2022թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր առցանց հանդիպում կանցկացնի Մեծ յոթնյակի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է Սպիտակ տունը:

Հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից ուղիղ մեկ տարի անց, արևմտյան առաջնորդները ծրագրում են վաղը հայտարարել նոր պատժամիջոցների մասին նրանց դեմ, ովքեր օգնում են ռուսական ռազմական մեքենային, ասված է հաղորդագրությունում:

Անցյալ տարի առաջնորդների նույն խումբը շտապ խորհրդակցություն էր հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի դեմ «հատուկ ռազմական գործողություն» սկսելուց հետո, Մոսկվայի դեմ պատժամիջոցների առաջին փուլը կիրառելու համար:

«Մեծ յոթնյակը դարձել է Ռուսաստանին մեր ուժեղ և միասնական պատասխանի հենակետը», - հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան-Պիերը: Նրա խոսքով՝ այսօր առաջնորդները կքննարկեն Ուկրաինային աջակցության շարունակականությունը և Ռուսաստանի վրա ճնշումների ավելացումը:

Պատժամիջոցները կվերաբերեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, որոնք կապված են ռուսական բանկերի, տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտների գործունեության հետ։

ԱՄՆ-ը նաև կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի տնտեսական, անվտանգության և էներգետիկ ոլորտներում աջակցություն, հավելել է Սպիտակ տան խոսնակը։

Ավստրալիայի կառավարությունն այսօր հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինա, և հայտնել է նոր ֆինանսական պատժամիջոցների մասին՝ 90 ֆիզիկական և 40 իրավաբանական անձանց նկատմամբ:

XS
SM
MD
LG